Հետևեք մեզ։

Դատավորները հիասթափված են. ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանը ընտրվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ. «Ժողովուրդ»

09:21, 17 օգոստոս 2024
Դատավորները հիասթափված են. ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանը ընտրվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո դատավորները խիստ մտահոգված են հեռացել:

 

Քվեարկության արդյունքներով՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը։

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 70 դատավոր դեմ է քվեարկել Նաիրա Հովսեփյանին, սակայն վերջինիս հաջողվել է հավաքել 50+1 ձայն և ընտրվել հանձնաժողովի անդամ: Դատական համակարգում ներքին տհաճ խոսակցություններ են սկսվել, թե դատական համակարգը «անողնաշար» գտնվեց և մայիսի 2-ին ԲԴԽ-ից հեռացված դատավորին, որը մարդկանց իրավունքներն էր ոտնահարել, թույլ տվեց ընտրվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնում։

 

Միգուցե դատական համակարգի 102 դատավոր չի ցանկացել դեմ գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դատավոր ընկերուհուն, կամ այլ խնդիր կա՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ դատական համակարգում մտահոգված են, որ արշալույսները խաղաղ չեն լինելու հանձնաժողովում, քանի որ վարչապետի տիկնոջ «աչք ու ականջը» գործուղվեց այնտեղ»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։