Հետևեք մեզ։

2024-ի առաջին կիսամյակում վթարի հետևանքով Հայաստանում զոհվել է 147 մարդ․ այլ տվյալներ

15:53, 17 օգոստոս 2024
2024-ի առաջին կիսամյակում վթարի հետևանքով Հայաստանում զոհվել է 147 մարդ․ այլ տվյալներ

Վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում չորս հազարից ավելի: Այս թվերի հիմնական մասը երիտասարդներ են, նաև` երեխաներ: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«2024 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 1946 պատահար, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2090, դրանց հետևանքով այս տարի զոհվել է 147 մարդ, անցած տարի` 142, այս տարի վիրավորվել է 2760 մարդ, անցած տարի` 2918:

Իհարկե, տարեցտարի ավելացող մեքենաների պայմաններում այս գրեթե անփոփոխ վիճակագրությունը կարելի է նաև դրական ցուցանիշ համարել, բայց շատ մեծ վերապահությամբ: Այս առումով թվերն ավելի քան խոսուն են. այսօր հանրապետությունում կա հաշվառված 901 967 տրանսպորտային միջոց, որի գրեթե կեսը ներմուծվել է 2019 թվականից ի վեր: Այս ոչ լրիվ հինգ տարվա ընթացքում ներմուծվել է 413 911 մեքենա:

Պետք է հարմարվել գրեթե կրկնապատկված մեքենաների իրողությանը և հասկանալ, թե ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել նույնիսկ այդ պայմաններում վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ:

Պատահարների պատճառները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ներառենք ճանապարհների վատ լուսավորությունը, ճանապարհների թերի վիճակը և թերի կահավորվածությունը: Երկրորդ խմբի պատճառները կարող ենք ամփոփել երկու բառով` մարդկային գործոնը»,-ավում է հաղորդագրությունում: