Հետևեք մեզ։

Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

16:00, 17 օգոստոս 2024
Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

COVID-19-ի «Օմիկրոն»-ի ենթատեսակներով պայմանավորված՝ կայուն աճ կա ամբողջ աշխարհում:

Այս մասին նշել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները՝ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի անցկացրած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուները: 

Խորհրդակցությանը քննարկվել է տարածաշրջաններում և Հայաստանում համաճարակային իրավիճակը:

Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Նշվում է , որ հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ: