Թուրքիայի զինված ուժերը օդային գործողություն են իրականացրել Իրաքի հյուսիսում՝ չեզոքացնելով Իրաքի քրդական խմբավորումների ինը զինյալների, հայտնում է Թուրքիայի ազգային անվտանգության նախարարությունը։
«Մեր թուրքական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ահաբեկիչներին: Հյուսիսային Իրաքի Հակուրքա շրջանում հայտնաբերված ինը ահաբեկիչներ չեզոքացվել են օդային գործողության ընթացքում»,- ասվում է գերատեսչության սոցցանցի էջում։