ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Վալենտին Ռիբակովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և նրան տեղեկացրել օգոստոսի 9-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հանրապետության օդային տարածքի խախտման, ինչպես նաև Մինսկի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։
«Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ում Բելառուսի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից սադրանքը վտանգավոր գործողություն է հակամարտության գոտին ընդլայնելու համար՝ փորձելով դրանում ներքաշել Բելառուսին, որը մշտապես հանդես է գալիս ճգնաժամի կարգավորման և արյունահեղության դադարեցման օգտին»,-ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ մեկ օր առաջ Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ թռչող որոշ անօդաչու սարքերի ոչնչացման մասին։ Բելառուսի ղեկավարը կարգադրել էր ուժեղացնել զորախմբերը Ուկրաինայի հետ սահմանին մի շարք մարտավարական ուղղություններով։ Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը նշել էր, որ զորքերի խմբերն ուժեղացնելու որոշումն ընդունվել է՝ «հաշվի առնելով Ուկրաինայում, ինչպես նաև Կուրսկի շրջանում զարգացող իրավիճակը»։