Լիբանանի ամբողջ տարածքը մնացել է առանց էլեկտրականության։ Աշխատող վերջին էլեկտրակայանը փակվել է վառելիքի անբավարարության պատճառով։ Կայանի փակման մասին հաղորդել է լիբանանյան էներգետիկ Électricité du Liban կորպորացիան։
Դրա հետևանքով ամբողջ երկրով դադարել է էներգամատակարարումը՝ ներառյալ խոշոր քաղաքներում և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում, այդ թվում՝ Բեյրութի օդանավակայանում, նավահանգստում, ջրի պոմպերում և կոյուղու համակարգերում։
Բնակիչներին արդեն կոչ են արել հնարավորինս խնայել ջուրը՝ մատակարարման սպասվող կրճատմամբ պայմանավորված։ Électricité du Liban-ը վերահսկում է Լիբանանում էլեկրաէներգիայի արտադրության 90 տոկոսը։
Ընկերությունում խոստացել են վերականգնել կայանների աշխատանքը վառելիքի մատակարարումը վերականգնվելուն պես։