Հետևեք մեզ։

Վարդենյաց լեռնանցքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը

07:15, 18 օգոստոս 2024
Վարդենյաց լեռնանցքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը

Օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա: