Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը (Իսլամական խորհուրդ) հաստատել է այդ պաշտոնում Աբբաս Արաղչիի ներկայացրած ծրագիրը։