Հետևեք մեզ։

Պուտինն ու Ալիևը Բաքվում կանդրադառնան Հայաստանին

17:01, 18 օգոստոս 2024
Պուտինն ու Ալիևը Բաքվում կանդրադառնան Հայաստանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնում են Կրեմլից։
 
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը պետական ​​այցով կլինի Ադրբեջանում օգոստոսի 18-19-ը։
 
«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ: Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», - ասված է ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ։