Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ավարտել է իր երկարամյա դիվանագիտական գործունեությունը Մոսկվայում։
Այս մասին նա ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին։
«Ես Մոսկվայում աշխատել եմ 18,5 տարի, ինչը դիվանագիտական ծառայության համար շատ է, եւ այս փուլում ավելի ճիշտ կլինի, որ խորհրդարանում ներկայացնեմ Շուշին (խմբ.)։ Ինձ համար մեծ պատիվ է պատգամավոր դառնալը, հուսով եմ՝ ինձ կընտրեն։ Քանի դեռ Աստված ինձ կյանք է տվել, ես ուզում եմ այն նվիրել իմ ժողովրդին և իմ հայրենի հողի բնության հետ հաղորդակցվելուն»,- ասել է Բյուլբյուլօղլուն։