Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Պուտինին դիմավորել Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։