Արդեն երրորդ անգամ այս մրցույթը չի կայանում: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետ Խորեն Գրիգորյանը՝ զեկուցելով Մանկական երկաթուղում թունելների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ:
«Եվս մեկ անգամ հայտ ենք ուղարկել, խնդիր ունենք, մասնակցություն չի լինում»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրքվեց՝ պատճառը գիտի՞, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:
«Դե եկեք հասկանանք պատճառը, քննարկենք՝ ինչի՞ ոչ մեկ չի մասնակցում, խնդրենք նախագծող գործընկերներին՝ այս մրցույթին ևս մասնակցեն: Ես կառաջարկեմ նաև ներդրողի հետ քննարկենք, որ էս հատվածին ուշադրություն դարձնեն: Մանկական երկաթուղու հետ կապ ունեցող ծրագրի մասին է խոսքը»,- ասաց Ավինյանը: