Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ

11:12, 19 օգոստոս 2024
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում», - նշված է նախարարության սոցիալական ցանցերում արված գրառման մեջ:

Գրառմանը կցված է Ալեն Դելոնի լուսանկարը Ծիծեռնակաբերդում, ուր նա այցելել էր 2012 թվականին։