Հետևեք մեզ։

Հնդկաստանի վարչապետը կայցելի Լեհաստան և Ուկրաինա

11:50, 19 օգոստոս 2024
Հնդկաստանի վարչապետը կայցելի Լեհաստան և Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2024 թվականի օգոստոսի 21-ից 23-ը կայցելի Լեհաստան և Ուկրաինա, երկուշաբթի հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:


«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին 2024 թվականի օգոստոսի 21-ից 23-ը կայցելի Լեհաստան և Ուկրաինա»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
 
«Լեհաստան կատարած այցի ընթացքում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հիմնական շեշտը դրվելու է ռազմատեխնիկական համագործակցության վրա, սակայն այցի ընթացքում կայանալիք բանակցությունները վերաբերելու են քաղաքական, առևտրային և տնտեսական համագործակցությանը երկու երկրների միջև»,- հայտնում է հեռուստաալիքը։


Մոդիի այցը Լեհաստան կլինի 40 տարվա ընթացքում Հնդկաստանի վարչապետի առաջին այցն այդ երկիր և, ի թիվս այլ թեմաների, նվիրված կլինի երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 70-ամյակի տոնակատարությանը, ասվում է հայտարարության մեջ։