Հետևեք մեզ։

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին

12:39, 19 օգոստոս 2024
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Գերատեսչությունը միաժամանակ հիշեցնում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»:

Վերլուծական