Հետևեք մեզ։

«Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մարմինները մասնատել են ու բաժանել»․ անհետ կորած զինծառայողի հարազատ

13:03, 19 օգոստոս 2024
«Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մարմինները մասնատել են ու բաժանել»․ անհետ կորած զինծառայողի հարազատ

Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին։ Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատը։

«Մեր երեխաները գնացել էին երկիր պահելու, կամավորականները գնացել էին մեր երկիրն ու իրենց երեխաներին պահելու, բայց ինչ արին։ ԴՆԹ կեղծ անալիզների արդյունքներ են տվել, ծնողին ոչ ոք չի կարող խաբել և չի կարող լինել մեկ ծնող, որ իմանա, որ իր երեխայի մարմինն է ու նրա դին թողնի «անատոմիկում»։ Կեղծ տվյալները թող վերացնեն, կանգնեք մեր կողքին, պահանջեք գտնել մեր երեխեքին, մեր երեխաները նաև ձեր համար են այնտեղ։

2020 թվականի դեկտեմբերին 3 ֆուռ թուրքի մարմին է հասել Հայաստան, հարց տվող կա՞, թե էդ թուրքի մարմիններն ում տվեցին։ Երբ ծնողներն այս հարցերով Ղարաբաղ էին գնացել, Արայիկ Հարությունյանն ինքն իր բերանով է ասել, որ  3 նեռնատար թուրքի մարմին են բերել։ Նա ասել է՝  թողեք գերիների հետ կփոխանակենք, չեն թողել։ Այդ դիերը բերեցին, ո՞ւմ տվեցին։ Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին»,- ասաց նա։

Մեկ այլ հարազատ էլ նշեց, որ Եռաբլուրն են պղծել նրանց մարմիններով։