Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են նեղ ձևաչափով, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման մասին՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղ համաձայնագրի կնքմանը։
«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանազատմանը, սահմանազատմանը, ապաշրջափակմանը, ապա մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,-ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը հավելել է, որ այցից հետո կապ կհաստատի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կպատմի բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինը նշել է, որ տեղյակ է Ադրբեջանի մտադրության մասին՝ ավարտին հասցնելու բոլոր ընթացակարգերը՝ կապված հակամարտության ամբողջական կարգավորման հետ։
Տեսանյութը՝ Telegram-ում։