Հետևեք մեզ։

Հայաստանի անկախության ակտը և Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչն անընդունելի է մեզ համար․ Բայրամով

16:02, 19 օգոստոս 2024
Հայաստանի անկախության ակտը և  Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչն անընդունելի է մեզ համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը, «Իզվեստիա»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


«Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ բոլոր տարածքային պահանջները, որոնք գոյություն ունեն, պետք է ամբողջությամբ վերացվեն, և փաստաթուղթը, իդեալականը խաղաղության պայմանագիրը, պետք է վերացնի բոլոր պոտենցիալ ռիսկերը, պոտենցիալ վերադարձը այս հարցին ապագայում»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը նշել է, թե որն է գործընթացն ավարտին հասցնելու հիմնական  խոչընդոտն՝ ըստ իրենց․«Հայաստանի անկախության ակտը և երկրի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար։

 

Ինչպես փաստ է՝ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» Հայաստանի կողմից սատար կանգնելու մասին: