Պուտինը Ալիևին հրավիրել է Ռուսաստան այցելել իրեն հարմար պահի․ այս մասին հայտնում է Կրեմլը։
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների՝ բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունը լայնածավալ խնդիրներ է դնում հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընդունված համատեղ հայտարարությունը նոր լայնածավալ խնդիրներ է դնում հետագա դինամիկ զարգացման համար՝ ելնելով երկկողմ հաղորդակցությունների համալիրից», - ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև փոխգործակցության լայն շրջանակի հարցեր, հավելել է ՌԴ ղեկավարը։