Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հրավիրել է Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին և Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված Outreach հանդիպմանը:
«Հոկտեմբերին մենք ուրախ կլինենք տեսնել Իլհամ Հեյդարովիչին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, ինչպես նաև Outreach ձևաչափով հանդիպմանը, որը տեղի կունենա Կազանում՝ BRICS գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո: