Վլադիմիր Զելենսկին չէր որոշի հարձակվել Կուրսկի շրջանի վրա, եթե ԱՄՆ-ն չհանձնարարեր նրան դա անել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Գողի գլխարկը վաղուց այրվել է: Բոլորը հիանալի հասկանում են, որ Զելենսկին երբեք չէր որոշի դա անել: Նա երբեք չէր որոշի հարձակվել Կուրսկի վրա, եթե դա չհանձնարարեր ԱՄՆ-ը»,- ասել է Լավրովը «Ռոսիա»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։