Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ (COP29): Այս մասին հայտնում է բրյուսելյան EUobserver-ը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովին (ԵՀ)։
«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել կայուն և տևական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP-29-ի հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար», - EUobserver-ին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակը: