Երևանն է, որ սաբոտաժի ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կապի ապաշրջափակման մասին համաձայնագրի ստորագրումը, մինչդեռ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ ավարտի օգտին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ria.ru-ն։
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», - ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։