Հետևեք մեզ։

Առաջիկա ընտրությունները հանրաքվե են խաղաղության և պատերազմի միջև․ Վրաստանի վարչապետ

20:39, 19 օգոստոս 2024
Առաջիկա ընտրությունները հանրաքվե են խաղաղության և պատերազմի միջև․ Վրաստանի վարչապետ

Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան յուրօրինակ հանրաքվե պատերազմի և խաղաղության հարցի շուրջ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Sputnik Գրուզիան։
 
«Այս ընտրությունները չափազանց սկզբունքային են։ Սա հանրաքվե է խաղաղության և պատերազմի միջև»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ վրաց ժողովուրդը նույնպես պետք է ընտրություն կատարի քարոզչության և ավանդական արժեքների միջև։