Հետևեք մեզ։

Այսօր 22:25-ից կարող եք ականատեսը լինել Սուպեր Կապույտ Լուսնի. Բյուրականի աստղադիտարան

22:32, 19 օգոստոս 2024
Այսօր 22:25-ից կարող եք ականատեսը լինել  Սուպեր Կապույտ Լուսնի. Բյուրականի աստղադիտարան

Օգոստոսի 19-ին հնարավոր է հետևել հետաքրքիր աստղագիտական իրադարձության, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

«2024 թվականի օգոստոսի 19-ին ականատեսը կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր Կապույտ Լուսնի։ Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ Գերլուսին և Կապույտ Լուսին։  

Այս երևույթը իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։

Ի՞նչ է գերլուսինը (սուպերլուսինը)․  գերլուսին է լինում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե), համընկնում են։

Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

Նշենք նաև, որ «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից՝ 1979 թվականին։

Իսկ ի՞նչ է Կապույտ Լուսինը։ Չնայած անվանը` Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինը հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը»,- նշված է հաղորդագրությունում։