Հետևեք մեզ։

Երևանում թալանել են ՌԴ քաղաքացու ավտոմեքենան և 25 միլիոն դրամ գողացել. shamshyan.com

23:41, 19 օգոստոս 2024
Երևանում թալանել են ՌԴ քաղաքացու ավտոմեքենան և 25 միլիոն դրամ գողացել. shamshyan.com

Օգոստոսի 17-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։

 

Տեղում Շուշանիկ Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։