Հետևեք մեզ։

ՔՊ-ի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատ լեռը. «Ժողովուրդ»

09:22, 20 օգոստոս 2024
ՔՊ-ի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատ լեռը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը:

 

Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որևէ դեպքում չի կարող դառնալ, և որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են և «ապագաները ապահովել»։

 

Հիմա թերևս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից և ապրել գոհ ու երջանիկ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։