Հետևեք մեզ։

Երևանը շահում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով. Միքայել Աղասանդյան

09:42, 20 օգոստոս 2024
Երևանը շահում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով. Միքայել Աղասանդյան

Երևանը շահում է ԵԱՏՄ-ին մասնակցությունից, Մոսկվան հուսով է, որ չի հրաժարվի դրանից ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ և «պայծառ ապագա» են խոստանում. Ria.ru-ի փոխանցմամբ` ասել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

 

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա, ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ. Հայաստանում տնտեսական աճը տպավորիչ դրական դինամիկա է ցույց տալիս, որով քչերը կարող են պարծենալ»,- ասաց Աղասանդյանը։

 

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը  «ընկել է Արևմուտքի երկրների ծուղակը»․