Հետևեք մեզ։

Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի, ոչ ոքի պետք չեն, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն․ Լուկաշենկո (տեսանյութ)

15:41, 20 օգոստոս 2024
Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի, ոչ ոքի պետք չեն, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն․ Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ որոշ հետխորհրդային երկրներ ձգտում են շահ ստանալ Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Նա ասել է, որ անգամ չի ուզում անդրադառնալ Հայաստանին։

«Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի։ Ոչ ոքի պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։