Եվրատլանտյան ճգնաժամային արձագանքման համակարգման կենտրոնի դիրքորոշման համաձայն, Ուկրաինան հրատապ պահանջել է ծանր շինարարական, ինժեներական և բժշկական սարքավորումներ ՆԱՏՕ-ի երկրներից։
«Իր պարտավորություններին համապատասխան՝ Եվրատլանտյան աղետներին արձագանքման համակարգման կենտրոնը կիսում է այս խնդրանքը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներում աղետներին արձագանքելուկարգավորումների համաձայն»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իրեն փոխանցել էքսկավատորներ, 30 տրակտոր՝ մինչև 100 տոննա քաշով ապրանքներ տեղափոխելու համար, 25 զրահապատ շտապօգնության մեքենա, ինչպես նաև 27 հրշեջ մեքենա։