Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes G 500-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ. shamshyan.com

21:14, 20 օգոստոս 2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes G 500-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։