Հետևեք մեզ։

ՀԷՑ-ը հայտնել է, թե ինչու է ֆոտբոլային հանդիպման ժամանակ ստադիոնը հոսանքազրկվել

23:22, 20 օգոստոս 2024
ՀԷՑ-ը հայտնել է, թե ինչու է ֆոտբոլային հանդիպման ժամանակ ստադիոնը հոսանքազրկվել

Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղի ժամանակ  մարզադաշտի հոսանքազրկումը:

«Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է:

Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:

Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»: