Հետևեք մեզ։

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

00:20, 21 օգոստոս 2024
Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի  զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից:

 

«Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին` մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։

 

Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում։ Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։

 

Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի»,- ասվում է հայտարարությունում։