Հետևեք մեզ։

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

12:51, 25 ապրիլ 2023
Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

 

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», - նշված է բանաձևի տեքստում:

 

ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:

Վերլուծական