Դերասան Ալեն Դելոնը մահացել է 88 տարեկան հասակում: Ինչպես հայտնի է` դերասանը ցանկացել է, որ իրեն հուղարկավորեն իր 35շների կողքին:
Բացի այդ, 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ եթե ինքը մահանա իր շան Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին ավետեն հոգիները։
Հոր կտակի այդ պահանջը մերժվել է նրա ընտանիքի անդամների կողմից` կենդանիների պաշտպանների քննադատությունից հետո, տեղեկացրել է Guardian-ը։
Բրիջիթ Բարդոյի ֆոնդը տեղեկացրել է, որ Դելոնի դուստրը՝ Անուշկան, հաստատել է, որ ընտանիքը ողջ կթողնի շանը։