Հետևեք մեզ։

Դեմոկրատական կուսակցությունը հաստատել է Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

12:49, 21 օգոստոս 2024
Դեմոկրատական կուսակցությունը հաստատել է Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

Չիկագոյում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է կուսակցության կողմից՝ ԱՄՆ նախագահի թեկնածու: Նա ստացել է 4566 պատվիրակի աջակցությունը: ԱՄՆ-ի փոխնախագահը տեսակապով միացել է համագումարին ոչ հեռու գտնվող Միլուոկիից (Վիսկոնսին նահանգ):

«Մեզ համար մեծ պատիվ է ձեր կողմից առաջադրվել: Սա ժողովրդի ուժի վրա հիմնված քարոզարշավ է, և մենք միասին նոր ճանապարհ ենք կերտելու»,- ասել է Հարիսը:

Հարիսը և փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը նախընտրական հանրահավաք կանցկացնեն Միլուոկիում:

Դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթ է ունեցել ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը։ Նա ամփոփել է իր կառավարումը, քննադատել Դոնալդ Թրամփին և աջակցություն հայտնել Քամալա Հարիսին:

Համագումարում ելույթ են ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, նրա կինը՝ Միշել Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրանք աջակցություն են հայտնել Հարիսին: