Հետևեք մեզ։

Հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնալուծվում են

13:51, 21 օգոստոս 2024
Հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնալուծվում են

Հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը երկու տարվա ամուսնությունից հետո բաժանվում են։

 

Լոպեսը երեքշաբթի օրը ամուսնալուծության հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան՝ ըստ դատական ​​փաստաթղթերի, որոնք հասանելի են դարձել BBC-ին:


Փաստաթղթերում 55-ամյա երգչուհին նշել է 52-ամյա դերասանից բաժանվելու պաշտոնական ամսաթիվը՝ այս տարվա ապրիլի 26-ը։


Զույգը պաշտոնապես ամուսնացել է Լաս Վեգասում 2022 թվականի հուլիսին, իսկ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նույն թվականի օգոստոսի 20-ին։


Ինչպես գրում են լրատվամիջոցները, Լոպեսն ու Աֆլեքն իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը՝ 2024 թվականի հուլիսի 16-ին, անցկացրել են առանձին, իսկ մինչ այդ նրանք վաճառքի են հանել Բևերլի Հիլզի իրենց առանձնատունը 65 միլիոն դոլարով։ Բացի այդ, մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամուսիններին տեսել են առանց ամուսնական մատանիների։


Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ Լոպեսը և Աֆլեքը պետք է միմյանց հետ կիսեն ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ ընթացիկ եկամուտները, ծախսերը, անշարժ գույքը և պարտքերը «մինչև բոլոր ֆինանսական հարցերի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերվի»: