Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ի դռները բաց են Հայաստանի մասնակցության վերականգնման համար. Զախարովա

19:34, 21 օգոստոս 2024
ՀԱՊԿ-ի դռները բաց են Հայաստանի մասնակցության վերականգնման համար. Զախարովա

Հայաստանի համար դռները դեռ բաց են ՀԱՊԿ շրջանակներում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այդ երկրի կայունության երաշխավորի այլընտրանք չկա, և դա ապացուցվել է ոչ թե տարիներով, այլ՝ դարերով: Ի դեպ, դա գնահատվել է հայ ժողովրդի կողմից և արձանագրվել Հայաստանի պատմության մեջ»,- նշել Է Զախարովան: