Իրանը պարզել է երկրի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վերջնական պատճառը։ Այն կործանվել է եղանակային պայմանների պատճառով, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրին։
«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը։ Վստահություն կա, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է»,- ասել են գործակալությանը։
Ինքնաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և վատ տեսանելիության պատճառով բախվել է սարին: Դա տեղի է ունեցել ուղղաթիռում ուղևորների ավելցուկի պատճառով, նշում են աղբյուրները. օդանավում եղել է երկու ավելի մարդ, քան պահանջվում է անվտանգության կանոններով։
Գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։ Ոչինչ չի վկայում մարդկային գործոնի առկայության մասին, գրում է հրատարակությունը։