Հետևեք մեզ։

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

20:13, 21 օգոստոս 2024
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Իր շնորհավորանքում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Գարեգին Բ-ի կրթական գործունեությունն ու ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությունը միավորում է մարդկանց և ամրացնում սերը հայրենիքի հանդեպ։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու Կաթողիկոսի ցանկությունը նպաստում է ազգային միասնության պահպանմանը, ներդաշնակությանը և բելառուս-հայկական երկխոսության զարգացմանը։

Նախագահը Ծայրագույն Պատրիարքին և Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը նրա բարձր ծառայության մեջ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։

Վերլուծական