Հետևեք մեզ։

Շոլցը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա

20:18, 21 օգոստոս 2024
Շոլցը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա

Ուկրաինան Գերմանիային չի տեղեկացրել Ռուսաստանի տարածք ներխուժելու` Կուրսկի շրջանի վրա հարձակման մասին։ Այս մասին Քիշնեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ Կիևը չի խորհրդակցել Բեռլինի հետ ռուսական տարածաշրջանի վրա հարձակման նախօրեին։ Նա նաև խոստացել է, որ Գերմանիան կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը Եվրոպայում։

Ավելի վաղ բրիտանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Դեյվիդ Կուրթենը հայտարարել էր, որ Ուկրաինայի ներխուժումը Կուրսկի շրջան համաձայնեցված է ՆԱՏՕ-ի հետ և չի կարող տեղի ունենալ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հավանության։

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուտ է անվանել այն պնդումները, թե Ուկրաինայի զինված ուժերը (ՀՈՒՀ) հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ առանց Արևմուտքի օգնության։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի տարածքում օտարերկրյա ռազմական տեխնիկան և վարձկանները վկայում են հակամարտությունում արևմտյան երկրների անմիջական մասնակցության մասին

Վերլուծական