Դարպասապահ Մանուել Նոյերը Instagram-ում հայտարարել է Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:
Ֆուտբոլիստն ասել է, որ որոշումն իր համար հեշտ չի եղել։ «Ավելի քան 15 տարի էր անցել իմ դեբյուտից, երբ մենք խաղում էինք ԱՄԷ-ի հավաքականի հետ, և ես շատ նյարդայնացած էի: Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ունեցանք ազգային հավաքականի հետ»,- հավելել է նա: 38-ամյա մարզիկը 2014 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հաղթանակն անվանել է իր կարիերայի ամենանշանակալի պահը։
Գերմանացիների հետ Նոյերը դարձել է Բրազիլիայի 2014 թվականի աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա ազգային հավաքականում սկսել է խաղալ 2009 թվականից և Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 124 հանդիպում։