Wizz Air ավիաընկերությունը 14-ամյա երեխային լքել է օտար երկրի օդանավակայանում՝ չվերթի չափից դուրս ամրագրման պատճառով։ Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով երեխայի մորը՝ Առնային։
39-ամյա կնոջ խոսքով՝ իր որդին Իտալիայում էր սուսերամարտի մրցումների՝ մի խումբ այլ երեխաների և մեկ մեծահասակ ուղեկցորդի հետ։ Օգոստոսի 10-ին նրանք պետք է հետ թռչեին Իսլանդիա, սակայն օդանավակայանում պարզվել է, որ Ալֆրեդին հեռացրել են թռիչքից՝ նրա համար տեղ չի մնացել։
Ուղեկցորդը չի կարողացել առանց հսկողության թողնել խմբին, ուստի նա ստիպված է եղել միայնակ թողնել Ալֆրեդին։ «Նա շատ վախեցած էր։ Կարծում եմ, որ դա անհանգստացնող և սարսափելի փորձ էր», - ասել է Առնան: