Հետևեք մեզ։

Շղթայական վթար Արտաշատում՝ հինգ մեքենայի մասնակցությամբ․ երկու երեխա վիրավոր է

21:19, 21 օգոստոս 2024
Շղթայական վթար Արտաշատում՝ հինգ մեքենայի մասնակցությամբ․ երկու երեխա վիրավոր է
Այսօր խոշոր շղթայական վթար է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 16:40-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 5 ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, Ղ,), «Opel» (վարորդ՝ Հ․ Մ․), «Isuzu» (վարորդ՝ Ռ․ Ա․), «Toyota» (վարորդ՝ Հ․ Ս․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Կ․)։ Վթարի հետևանքով «Isuzu»-ն կողաշրջվել է։
 
Բուժկենտրոն են տեղափոխվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 14-ամյա Ս․ Մ․-ն և 12-ամյա Ռ․ Կ․-ն։ Բժիշկները Ս. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ․ Կ․-ինը՝ բավարար: