Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի դուստրը՝ թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան, մեկնել է բանակ։ Այս մասին հայտնում է People-ը։
Եվրոպական երկրի 47-ամյա թագաժառանգը օգոստոսի 19-ին սկսել է սպաների հատուկ վերապատրաստման դասընթացը։ Շվեդիայի թագավորական ընտանիքի հայտարարության մեջ ասվում է, որ արքայադուստր Վիկտորիան վերապատրաստում է անցնում «ռազմական գիտության, մարտավարության և ռազմավարության մասին ավելի խորը պատկերացումներ ձեռք բերելու համար»:
«Այս ուսուցումը թագաժառանգ արքայադստեր շարունակական ջանքերի մի մասն է՝ ընդլայնելու իր գիտելիքները՝ նախապատրաստվելով պետության ղեկավարի ապագա առաքելությանը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: