Հետևեք մեզ։

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

22:39, 21 օգոստոս 2024
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար

Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

«Վեոլիա Ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:

Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն:

ՎեոլիաԹիմը սպառողներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար անում է առավելագույնը՝ ջրամատակարարումը հայտարարված ժամից էլ շուտ վերականգնելու համար»: