Հետևեք մեզ։

Հուսով եմ՝ վերջում կասեն՝ նա լավ մարդ էր․ մահացու հիվանդ Էրիկսոնը դիմել է երկրպագուներին

22:47, 21 օգոստոս 2024
Հուսով եմ՝ վերջում կասեն՝ նա լավ մարդ էր․ մահացու հիվանդ Էրիկսոնը դիմել է երկրպագուներին

Շվեդ նախկին մարզիչ Սվեն-Գորան Էրիկսոնը հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին։ Հունվարին 76-ամյա Էրիկսոնը հայտնել է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի, որը վերջին փուլում է գտնվում: Մարզիչն այդ ժամանակ խոստովանել է, որ իրեն առավելագույնը մեկ տարի է մնացել ապրելու, գրում է Armsport.am-ը։

«Ես լավ կյանք եմ ունեցել։ Կարծում եմ՝ մենք բոլորս վախենում ենք այն օրվանից, երբ կմահանանք, բայց կյանքը նաև մահ է: Դուք պետք է սովորեք ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա: Հուսով եմ՝ վերջում մարդիկ կասեն՝ այո, նա լավ մարդ էր», բայց երևի ոչ բոլորն այդպես կասեն։

Հուսով եմ՝ դուք ինձ կհիշեք որպես դրական տղայի, ով փորձում էր անել այն, ինչ կարող էր: Ներողություն մի խնդրեք, ժպտացեք: Շնորհակալ եմ ամեն ինչի համար մարզիչներ, խաղացողներ, երկրպագուներ, հիանալի էր: Հոգ տարեք Ձեր և Ձեր կյանքի մասին: Եվ ապրեք։ Ցտեսություն»,- ասել է Էրիկսոնը Prime Video վավերագրական ֆիլմում: