Հետևեք մեզ։

Մարատ Աճեմյանն արծաթե մեդալակիր

22:57, 21 օգոստոս 2024
Մարատ Աճեմյանն արծաթե մեդալակիր

Հորդանանում ընթացող աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանն արծաթե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Աճեմյանը եզրափակչում գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը:

Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ: