ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբբաս Արաքչիին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ․
«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի Սեյեդ Աբբաս Արաքչի՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման համար։ Հաջողություններ եմ ցանկանում Ձեր նոր պաշտոնում»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում։