Հետևեք մեզ։

Հայաստանում ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել, դեռահասների շատ լուրջ տոկոս թմրամոլ է. Արմեն Խաչատրյան

13:15, 25 ապրիլ 2023
Հայաստանում ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել, դեռահասների շատ լուրջ տոկոս թմրամոլ է. Արմեն Խաչատրյան
 

ՀՀ-ում այսօր դեռահասների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է․ այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում երկրում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է: Չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների երկրորդ, երրորդ անգամ օգտագործելուց հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի կարևոր խնդիր է, և կոչ արեց պետական մարմիններում աշխատակիցները տարեկան 1-2 անգամ թմրանյութերի թեստ հանձնեն, իսկ դրանից հրաժարվելու դեպքում՝ ազատվել աշխատանքից։